ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 16 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
«Գիշերը ՀՕՊ հերթապահ ուժերը Վորոնեժի և մարզի երեք շրջանների երկնքում հայտնաբերել և ոչնչացրել են 12 անօդաչու թռչող սարք։ Ցավոք, կան տուժածներ։ Այս պահին հայտնի է 16 տուժածի մասին։ Նրանցից 15-ը վնասվածքներ են ստացել Վորոնեժի Կենտրոնական և Կոմինտերնովսկի շրջաններում, մեկը դեռահաս է (վնասվածք է ստացել ազդրի հատվածում)։ Հիմնականում բեկորային վնասվածքներ են։ Տուժածներից մեկը կոմայի մեջ է: Վորոնեժում ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 13 մարդ (ևս մեկը հրաժարվել է հոսպիտալացումից, մեկը դիմել է պոլիկլինիկա)», - գրել է Գուսևը Telegram-ի իր ալիքում:
Նա նշել է, որ ԱԹՍ–ների հարձակման հետևանքով վնասվել են բազմահարկ շենքերի մի քանի բնակարաններ, մասնավոր տներ, առևտրային օբյեկտներ, ավտոմեքենաներ:
Ուկրաինական հարձակման հետևանքները Վորոնեժում
© Photo
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։