ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Հարավ» զորախմբերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Պետրովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նախարարությունը հայտնում է նաև, որ «Արևելք» զորախմբերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Վոսկրեսենկա բնակավայրը։
Նշվում է, որ հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված բրիգադի, ծովային հետևակի բրիգադի և տարածքային պաշտպանության երկու բրիգադների կենդանի ուժին ու տեխնիկային Դնեպրոպետրովսկի մարզի Նովոգեորգիևկա, Զապորոժիեի մարզի Տեմիրովկա և Պոլտավկա բնակավայրերի տարածքներում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։