ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները` Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին, Չինաստանում ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Կրկին ընդգծվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը միջազգային իրավունքին համապատասխան, բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորելու կարևորությունը: Նախարարները պայմանավորվել են առաջիկայում շփվել տարբեր մակարդակներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվում է Չինաստանի Տյանցզին քաղաքում անցկացվում է: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվում են ՇՀԿ գագաթնաժողովի նախապատրաստման, ինչպես նաև կազմակերպության շրջանակում համագործակցության հարցեր։
ՇՀԿ–ն միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2001 թվականին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի առաջնորդների կողմից: Ավելի ուշ կազմակերպությանը միացել են Հնդկաստանը, Պակիստանը, Բելառուսը և Իրանը: