Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածի հարավում մոտ 3,5 կմ թունելների ոչնչացման մասին

Ոչնչացվել են նաև արմատականների ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ, որտեղ պայթուցիկ սարքեր էին պահվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Գազայի հատվածի հարավում ոչնչացրել է մոտ 3,5 կիլոմետր ստորգետնյա թունելներ, որոնք օգտագործվել են պաղեստինցի արմատականների կողմից: Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
«36-րդ դիվիզիայի հրամանատարությամբ «Կֆիր» բրիգադի ուժերը շարունակում են գործել Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում։ Գործողության շրջանակներում այնտեղ ՑԱԽԱԼ-ի զինվորները «Յահալոմ» ինժեներական ստորաբաժանման աջակցությամբ ոչնչացրել են մոտ 3,5 կիլոմետր երկարությամբ՝ մի քանի ստորգետնյա անցումներ միավորող ստորգետնյա թունելը, որտեղ հայտնաբերվել էին ահաբեկիչների կողմից օգտագործվող շինություններ», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում հավելել են, որ ոչնչացվել են նաև արմատականների ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ, որտեղ պայթուցիկ սարքեր էին պահվում:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև վերցրել ավելի քան 200 պատանդ։
Գազայում հումանիտար օգնություն ստանալու ժամանակ սպանված բնակիչների թիվը հասել է 798-ի. ՄԱԿ
Ի պատասխան՝ ՑԱԽԱԼ-ը սկսելէ «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: