Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ն այս գիշեր 55 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ տարածքում. ՊՆ

Միայն 32 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 55 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«32 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում, 12–ը՝ Վորոնեժի, 6 ԱԹՍ` Սև ծովի տարածքում, 3–ը` Լիպեցկի, 1–ական` Ռոստովի և Կուրսկի մարզերի տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։