Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց WTA–250 շարքի մրցաշարում

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 239 հազար եվրո է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Աշխարհի 53–րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող WTA–250 շարքի մրցաշարում։
Նա առաջին շրջանում մրցեց աշխարհի 474–րդ ռակետ, ռումինացի Անդրեա Պրիսեկարիուի հետ ու առավելության հասավ 6:3, 6:3 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ և 35 րոպե։
Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 124–րդ ռակետ, արգենտինացի Մարիա Կառլեն։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 239 հազար եվրո է։
Նշենք, որ WTA աղյուսակում առաջին հորիզոնականը պահպանել է Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան, որը «Ռոլան Գարոսի» եզրափակիչում պարտվել էր երկրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։