Ասուլիս. «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը»

Sputnik
Հուլիսի 16-ին`ժամը 12.00–ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա–Մինսկ–Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով։
Որքանո՞վ են ԵԱՏՄ երկրներում օգտագործվում արհեստական ինտելեկտի հնարավորությունները բժշկության ոլորտում։ Կա՞ արդյոք ԵԱՏՄ երկրներում սիբիրյան խոցի տարածման վտանգ: Ինչպե՞ս վարվել շոգ եղանակին: Կա՞ն արդյոք ալերգիայի և ցրված սկլերոզի բուժման նոր մեթոդներ:
Այս և այլ հարցերի կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։