Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։ Վարչապետի մամուլի ծառայությունը, ամփոփելով հանդիպումների արդյունքները, հայտնեց, որ Փաշինյանը, Կոշտան և Ֆոն դեր Լայենն անդրադրձել են անվտանգությանն առնչվող մտահոգություններին, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներին։
Այդ համատեքստում Եվրամիությունը նախատեսում է «Գլոբալ դարպասներ» ռազմավարությամբ Հայաստանում ծրագրվող ներդրումները հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Ի ղեպ, դա այն գումարն է, որը տարիներ առաջ Եվրամիությունը Հայաստանին խոստացել էր։ Իսկ անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված է 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթ։
Այս հանդիպմանն ընդառաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բաց նամակ էր հղել Եվրոմիության պաշտոնյաներին` ներկայացնելով Հայաստանում տիրող իրավիճակը և խնդրելով դրա հետ կապված հարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի առաջ։
«Հայաստանի իշխանությունները շատ են խոսում ժողովրդավարությունից, սակայն ինչից խոսում են՝ դրանից էլ շեղվում են»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։