Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնը ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել

Հարվածը հասցվել է կայանի առաջին էներգաբլոկից մոտավորապես 250-300 մետր հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնական կենտրոնը հուլիսի 13-ին անօդաչուների հարձակման է ենթարկվել, լուրջ վնասներ չկան։ Այս մասին հայտնել է են ատոմակայանից։
«Հակառակորդը երեք անօդաչու է կիրառել։ Հարվածը հասցվել է կայանի առաջին էներգաբլոկից մոտավորապես 250-300 մետր հեռավորության վրա։ Բարեբախտաբար, հարվածի հետևանքով հրդեհ չի առաջացել, լուրջ ավերածություններ էլ չկան», – ասված է հաղորդագրությունում։
Կենտրոնում տեղակայված է ռեակտորային սրահի` աշխարհում միակ լիարժեք վարժասարքը, որը չափազանց կարևոր է անձնակազմի վերապատրաստման համար։ Այժմ մասնագետները գնահատում են վնասը և մանրամասն վերլուծում միջադեպի հանգամանքները։
Զապորոժիեի ԱԷԿ-ը շարունակում է բնականոն աշխատանքը՝ բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցների պահպանմամբ։ Կայանի շահագործման անվտանգությունն ապահովված է։ Աշխատակիցները որակավորման բարձրացման ուսումնական կենտրոնին հասցված հարվածները Զապորոժեի ԱԷԿ-ում գնահատել են որպես ճնշում ատոմակայանի աշխատակիցների վրա։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ ԶԱԷԿ-ի անձնակազմը չի տուժել ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով։
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցավ ՌԴ-ի սեփականությանը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս է դարձել 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը:
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի ՌԱՀ աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքին