Փաշինյանը Բրյուսելից մեկնել է Փարիզ

Նիկոլ Փաշինյան
Եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո Փաշինյանը հանդիպելու է Մակրոնի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից մեկնել է Փարիզ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել, որտեղ կայացել էր նրա, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի եռակողմ հանդիպումը:
Փաշինյանը Մակրոնին 6-րդ անգամ հրավիրել է Հայաստան