ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Բրյուսելում տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վևերի հետ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել նաև ապրիլին։