Համազգային թատրոնի մասնակցությունը Չեխովի XVII թատերական փառատոնին. ասուլիս

Աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկին` Չեխովի թատերական փառատոնին, որը տեղի է ունենում Մոսկվայում մայիսի 23-ից հուլիսի 26-ը, մասնակցում են 12 երկրների թատրոններ։
Sputnik
Հուլիսի 7-ին Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի բեմում «Համաշխարհային սերիա» ծրագրի շրջանակում կայացավ Երևանի Համազգային պետական թատրոնի «Պենելոպա» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնի և Չեխովի փառատոնի համատեղ աշխատանքի արդյունք է:
Պիեսի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ֆրանսիայի թատերական բարձրագույն Մոլիերի մրցանակի դափնեկիր Սիմոն Աբգարյանն է (Ֆրանսիա):
Ինչպե՞ս ծնվեց ներկայացման ստեղծման գաղափարը, ինչպե՞ս հաջողվեց այն կյանքի կոչել և ինչպե՞ս անցավ համաշխարհային պրեմիերան Մոսկվայում։ Հուլիսի 15-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս ամենի մասին կպատմեն.
ՀՀ վաստակավոր արտիստ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանը
Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը
Համազայինի դերասաններ Ալլա Սահակյանը և Վարշամ Գևորգյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին:
Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։