Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի առանձնազրույցը

Մակրոնի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում այսօր տեղի ունեցած քննարկումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում այսօր տեղի ունեցած քննարկումներին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ կառավարության նպատակադրումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
1 / 5

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի առանձնազրույցը

2 / 5

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի առանձնազրույցը

3 / 5

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի առանձնազրույցը

4 / 5

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի առանձնազրույցը

5 / 5

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի առանձնազրույցը

Հանդիպման ընթացքում Փաշինյանը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում:
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը:
Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի առանձնազրույցը
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ֆրանսիա է մեկնել Բրյուսելից, որտեղ կայացել է նրա, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյուներով` ԵՄ-ն խոստացել է Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 2,5 մլրդ եվրոյի «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում և 1,5 մլն եվրո հատկացնել «անկախ ԶԼՄ-ներին» իբր «տեղեկատվական էկոհամակարգի» պահպանման համար։