Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդը ներկայացրել է ՀՀ իշխանությանն ու միջազգային հանրությանն ուղղված պահանջագիր

Sputnik
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդը ներկայացրել է պահանջագիր, որն ուղղված է Հայաստանի իշխանություններին և միջազգային հանրությանը: Այն նշում է ոչ միայն արցախցիների կորստի ցավն ու ծանրագույն կացությունը, այլ նաև սեփական իրավունքները պաշտպանելու վճռականությունը Հայաստանում և միջազգային հարթակներում։