Արցախցիների իրավունքների պաշտպանության համար Կառավարության մոտ կայացած ակցիայի ժամանակ «Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյանը վստահեցրել է, որ արցախցիներն ուզում են ապրել Մայր Հայաստանում։ Կառավարության որոշումների և ստեղծված իրադրության հետևանքով տուժում է հասարակ ժողովուրդը, որը չի ցանկանում արտագաղթել, - ասել է նա։