Քաղաքի իշխանության սխալների համար Երևանցիները վճարում են իրենց առողջությամբ. Քրիստինա Վարդանյան

Sputnik
Երևանցիներին ամռանը շոգով չես զարմացնի, բայց ամեն տարի մեր քաղաքում շոգն ավելի անտանելի է դառնում։ Այս տարի ամռան սկիզբը բարեհաճ էր, շոգը դեռ նոր ենք զգում։
Գերկառուցապատված Երևանում արևի 40 աստիճանին գումարվում են 50-60 աստիճան տաքացած քարե շենքերից և 70-80 աստիճանի հասնող ասֆալտից անջատված ջերմությունը։ Այլևս չկան նաև խոշորասաղարթ, հսկա ծառերը, որոնց ստվերի տակ հնարավոր էր զովություն փնտրել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում խնդիրը մասնագիտական վերլուծության է ենթարկել Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը։