ՀԷՑ-ը կարճ ժամկետում պետականացնելու Փաշինյանի հայտարարությունը պոպուլիստական է. Արսեն Թավադյան

Sputnik
Փոփոխությունները, որոնցով իշխանությունը հայտարարել է, որ պետք է կարճ ժամկետում իրականցնի ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը, արդեն ուժի մեջ են։ Բայց, հարցն այն է, որ հուլիսի 9-ին ուժի մեջ մտած Էներգետիկայի և Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքների փոփոխությունները, որևէ կապ չունեն ազգայնացման հետ, որովհետև դրանք չեն ենթադրում ՀԷՑ-ի բաժնետոմսերի, ենթակառուցվածքների և ակտիվների փոխանցում պետությանը։
Փաստաբան, իրավական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը նշում է, որ այդ նպատակը դրված չէ նույնիսկ օրեսնդրական փոփոխությունների հիմնավորման մեջ: Խոսքն ընդամենը ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին է։ Արսեն Թավադյանի խոսքով` ընդունված փոփոխությունները ՀԷՑ-ը պետականացնելու ուղղությամբ նույնիսկ առաջին քայլը չեն։ Ու անկախ յուրաքանչյուրիս դիրքորոշմանը` կողմ ենք էլցանցերի պետականացմանը, թե` դեմ, այդ գործընթացը նույնիսկ չի էլ սկսվել։