Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նիկոլաևկա և Կարլ Մարքս բնակավայրերը. ՊՆ

ՌԴ ՊՆ–ն ռազմական հատուկ գործողության վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նիկոլաևկա և Կարլ Մարքս բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հարձակողական գործողությունների արդյունքում «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկա բնակավայրը», - ասվում է նախարարության ամփոփագրում:
Ըստ ՌԴ ՊՆ–ի` «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և վերահսկողության տակ վերցրել Կարլ Մարքս բնակավայրը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։