ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Դոնեցկի մի շարք շրջանների բնակիչներ փոթորկի հետևանքով զրկվել են էլեկտրաէներգիայից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ կիրակի երեկոյան Դոնեցկում տեղումներով փոթորիկ է սկսվել։
Վատ եղանակի հետևանքով խափանվել է քաղաքի մի քանի շրջանների էլեկտրամատակարարումը։
Բացի այդ, քամին ծառեր է տապալել, ավտոմեքենաներ վնասել, մի շարք ճանապարհային երթուղիներ փակվել են: