Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչում է

Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար ուժերը կչափի Կիպրոսի հավաքականի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս եկավ բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Կիսաեզրափակիչում մեր բասկետբոլիստուհիները 72:65 հաշվով հաղթեցին Մալթայի թիմին:
1 / 2

Հայաստան–Մալթա հանդիպում

2 / 2

Հայաստան–Մալթա հանդիպում

Եզրափակիչում Հայաստանի մրցակիցը կլինի Կիպրոսի թիմը: Խմբային փուլում հայկական թիմը զիջել է Կիպրոսին (69:73):
Նշենք, որ բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Ջիբրալթարի և Վրաստանի թիմերին: Հայաստանը հանդես էր գալիս C դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Ջիբրալթարը, Կիպրոսը և Վրաստանը: