Բելգորոդի մարզում ուկրաինական ԶՈւ-ի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով 5 մարդ է վիրավորվել

Մարզպետի խոսքով` բոլոր տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի FPV-դրոնի հարձակման հետևանքով 5 մարդ է վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Այսօր աշխատանքային այցով Շեբեկինոյում էի։ Անցա փողոցներով, որոնք վերջին օրերին շատ հաճախ են ենթարկվում ուկրաինական զինուժի գնդակոծություններին... Զրույցի ընթացքում զեկուցեցին` Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է FPV-դրոնով, պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ»,- գրել է մարզպետը Telegram-ում։
Գլադկովը նշել է, որ վիրավորներից մեկը կին է, 4-ը` ինքնապաշտպանության մարտիկներ։ Նրանք ինքնուրույն դիմել են Շեբեկինոյի Կենտրոնական մարզային հիվանդանոց: Բոլոր տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։
Մարզպետը հայտնել է նաև, որ դրոնի հարվածից ավտոմեքենա է վնասվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ–ն այս գիշեր 36 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ տարածքում. ՊՆ