ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԻԱ Նովոստիին մեկնաբանելով «Բելգորոդ Արենայի» վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պայքար է մղում խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների դեմ:
«Կիևի ռեժիմը պայքար է մղում խաղաղ բնակչության, երեխաների, ինչպես նաև խղճի, պատմության, ռուսաց լեզվի, մշակույթի, հուշարձանների դեմ», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Կիևում «կարծես որոշել են յուրացնել բարբարոսությունից մինչև նացիզմ, ահաբեկչությունից մինչև մարդակերություն բոլոր վատագույն գործելակերպերը»։
Այսօր ավելի վաղ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է «Բելգորոդ Արենային», որտեղ անցկացվում էին պարապմունքներ. հրշեջները մարում են բռնկված հրդեհը, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: