Ադրբեջանական գազն առաջիկայում կարտահանվի Սիրիա. Ալիև

Այսօր Սիրիայի նախագահն իր առաջին աշխատանքային այցն է կատարել Ադրբեջան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական գազը մոտ ժամանակներս կարտահանվի Սիրիա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ժամանակներս կիրականացվի ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Սիրիա արտահանելու նախագիծը, ինչը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Այսօր Սիրիայի նախագահն իր առաջին աշխատանքային այցն է կատարել Ադրբեջան: