Արցախցիները Երևանի Ազատության հրապարակում են։ Նրանք պահանջում են Հայաստանի կառավարությունից ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին։ Հանրահավաքից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախատեսել էր նաև երթ և նստացույց, բայց քաղաքային իշխանությունն ու իրավապահները արտոնել են միայն հանրահավաքը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է նաև տեղեկությունները, որ հանրահավաքից առաջ, շատերին հրավիրել են ոստկանական բաժանմունքներ։