Ով մերժում է Կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Sputnik
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաներն իրենց վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և անձամբ Կաթողիկոսի նկատմամբ արտահայտելու համար օգտագործում են ավազանի անունները։
Գարեգին Երկրորդին և արքեպիսկոպոսներին դիմում են ավազանի անուններով` ընդգծելով, թե իրենց գործողություններն ուղղված են անձերի, ոչ թե Եկեղեցու դեմ։ Մինչդեռ հոգևորականին աշխարհիկ անունով դիմելը անձնական վիրավորանքից բացի նաև ոտնձգություն է Եկեղեցու սրբազան կարգի դեմ։ Տեր Արարատ քահանա Պողոսյանի ձևակերպմամբ` ով մերժում է Կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը։