Հայաստանում ծաղկի ջերմոցներ ունեցողներն օրերս բողոքում էին, որ չեն կարողանում իրենց աճեցրածն արտահանել մասնավորապես` Ռուսաստան։ Ռոսսելխոզնադզորն անցած ամիս մտահոգություն էր հայտնել Հայաստանից մատակարարվող բույսերի դեպքում հաճախ հայտնաբերվող խախտումների վերաբերյալ։
Պարզվում է մեր ջերմոցներում ծաղիկները վարակված են թրիփս կոչվող միջատներով։ Հայաստանի և Ռուսաստանի մասնագետներն այժմ տեսակապի միջոցով ուսումնասիրում են ջերմատները և դրական եզրակացության դեպքում վերականգնում Ռուսաստան ներմուծման թույլտվությունը։ Սակայն դա երկարատև գործընթաց է, ջերմատներն էլ շատ են։