Հեղուկ գազի գինը կշարունակի աճել, եթե Վրաստանից Հայաստան ցիստեռնների մուտքը չվերականգնվի. Կարեն Սարգսյան

Sputnik
Հեղուկ գազը մեկ շաբաթում թանկացել է 20-30 տոկոսով` լիտրը 120 դրամից հասել է 150-160 դրամի։ Որպես պատճառ նշվում է գազի դեֆիցիտը։ Կոնյակի սպիրտի պատմությունից հետո, հիմա էլ Վրաստանի GEZi մաքսային տերմինալում կանգնած են մնացել հեղուկ գազով բեռնված 120 ցիստեռնները և չեն կարողանում մտնել Հայաստան:
Ինչու են բեռնատարները կանգնած մնացել սահմանին. հարցը Sputnik Արմենիան ուղղել է թե' Հայաստանի, թե' Վրաստանի պատասխանատուներին։ Մեր երկրում պաշտոնյաները լռում են, Վրաստանի պետեկամուտների ծառայությունը խոստացել է պարզաբանել։ Մինչև այդ, հայկական լրատվամիջոցները գրում են, որ Վրաստանի անցակետում որոշ մաքսավորներ բեռնատարները բաց են թողնում 1500-ից 2000 դոլար կաշառքով։
Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանի հետ։