Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ի կամիկաձե -դրոնը գիշերը հարվածել է Էներգոդարի վարչակազմի շենքին․ քաղաքապետ

Վնասվածքներն աննշան են, հրդեհ չի բռնկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կամիկաձե- դրոնն անցած գիշեր հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի արբանյակ-քաղաքի՝ Էներգոդարի վարչակազմի շենքին, վնասներն աննշան են, տուժածներ չկան, հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը:
«Գիշերվա ժամը 1-ի սահմաններում կամիկաձե- դրոնը հարվածել է վարչակազմի տանիքին, բարեբախտաբար այդ պահին շենքում ոչ ոք չի եղել։ Վնասվածքներն աննշան են, հրդեհ չի բռնկվել։ Այնուամենայնիվ, սա հերթական հարվածն է մեր ենթակառուցվածքին»,-ասել է Պուխովը իր Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայում ամենամեծ ատոմակայանն է բլոկների և տեղադրված հզորության քանակով. կայանում կա վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ-ին։