Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Տասնյակ մարդիկ կան Ալեշկիում Ուկրաինայի ԶՈւ–ի ավերած 5–հարկանի շենքի փլատակներում. Սալդո

Նշվում է, որ երկու ավիառումբ է հարվածել հինգհարկանի շենքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը ավիահարված են հասցրել Խերսոնի մարզի Ալեշկի բնակավայրում գտնվող հինգհարկանի շենքին, տասնյակ մարդիկ են մնացել փլատակների տակ։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Տասնյակ մարդիկ են գտնվում հակառակորդի ավիառումբերից ավերված հինգհարկանի շենքի փլատակներում», – Telegram–ի իր ալիքում հայտնել է Սալդոն։
Երկու ավիառումբ է հարվածել շենքին։
Մարզպետի մամուլի քարտուղար Վլադիմիր Վասիլենկոն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները խոչընդոտում են փլատակների մաքրման և մարդկանց տարհանման աշխատանքների մեկնարկին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։