Պայթյուն Սիսիան քաղաքում. կա զոհ

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 22-ամյա տղա է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։
Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պայթյուն Սևան-Երևան ճանապարհի գազալցակայանում. կա տուժած