Հայ շախմատիստուհիներն ավարտել են իրենց ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Շախմատի աշխարհի գավաթն անցկացվում է նոկաուտ համակարգով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Շախմատիստներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվել են Բաթումիում ընթացող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում:
Երկու հայ շախմատիստները պարտվել են թայ-բրեյքում։
Էլինա Դանիելյանը 4 լրացուցիչ մրցախաղում զիջել է բուլղարացի Անտուանետա Ստեֆանովային 2,5:3,5 հաշվով:
Հայաստանի 6 ներկայացուցիչ հայտնվել է շախմատի համաշխարհային վարկանիշի լավագույն 100–յակում
Լիլիթ Մկրտչյանը թայ-բրեյքում պարտվել է Լեհաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Մալցևսկայային 1,5:2,5 հաշվով:
Նշենք, որ աշխարհի գավաթը մեկնարկել է հուլիսի 6-ին: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով, այն բաղկացած է 7 տուրից: Շախմատիստները պետք է խաղան երկուական մրցախաղ։ Ոչ ոքիի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում (արագ և բլից):