ՀՅԴ երիտասարդական միության անդամ, 18–ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվել է։
Դաշնակցության Գերագույն մարմինը երեկ հայտարարել էր, որ Անդրանիկ Չամիչյանի տանը հայտնաբերված նռնակը մարտական չէ, և դրանով անհնար է իրականացնել ձերբակալված անձանց վերագրվող ահաբեկչական գործողությունները։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ Անդրանիկ Չամիչյանը խայտառակ քրեական հետապնդման է ենթարկվում «սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար։