Ադրբեջանը, ժողովրդական լեզվով ասած, «հաբրգել է». Ռուբեն Սաֆրաստյան

Sputnik
Ադրբեջանը փորձում է քաղաքական ակտիվություն ցուցաբերել ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի հետ հարաբերություններում. Sputnik Արմենիայի եթերում ասել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
«Ժողորդական լեզվով ասած «հաբրգել է», - նկատեց նա։
«Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները դաշնակցային են, բայց Ադրբեջանը փորձում է այդ դաշնակցային հարաբերությունները նորովի ձևակերպել` հօգուտ իրեն, որոշ չափով սահմանափակելով Թուրքիայի ազդեցությունն իր նկատմամբ»,– մեկնաբանելով Նախիջևանի Սահմանադրության տեքստում Ադրբեջանի իրականացրած վերջին փոփոխությունները` ասել է պատմաբանը։
Օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը։ Դրանով Նախիջևանը զրկվում է ինքնավարության կարգավիճակից ` դառնալով Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը։
Նոր Սահմանադրության նախագծից էլ հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները, որոնցով Թուրքիային որոշիչ դերակատարում էր վերապահված Նախիջևանին վերաբերող բոլոր հարցերում։