Ադրբեջանը փաստացի վերահաստատեց իր նախապայմանը` մինչև Հայաստանը չփոխի սահմանադրությունը, որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Sputnik Արմենիայի եթերում ասել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը` մեկնաբանելով Աբու Դաբիում կայացած Փաշինյան– Ալիև հանդիպումը։
«Մինչ հանդիպումը խոսում էին նախաստորագրման մասին, որը թեև միջազգային իրավական ուժ չունի, բայց ցույց է տալիս, որ երկու կողմերը շահագրգռված են ընդունելու փաստաթուղթը` որոշ ժամանակ հետո»,– ասել է Մելքոնյանը։
Անդրադառնալով հանդիպման առանցաքային` Սյունիքի ճանապարհի բացման թեմային`քաղաքագետն արձանագրել է միջանցքի բացման հարցում շահագրգռված են Թուրքիան և Ադրբեջանը, դեմ` Իրանը, իսկ Հայաստանը դրանից ոչինչ չի ստանում, շարունակում է մնալ բլոկադայում, ինչպես վերջին 30 տարում։ Արտատարածաշրջանային խաղացողները շահագրգիռ են միջանցքում ինչ–որ ներկայություն ունենալու հարցում։