2026թ–ի ընտրություններից առաջ ձերբակալվում կամ փակվում են բոլոր այն ուժերը, որոնք կարող են արդյունք ցույց տալ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` մեկնաբանելով Հայստանում սկսված ու շարունակվող ձերբակալությունները։
«Երկրում փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել, քանի որ նորմալ պայմաններում գործող իշխանությունները չեն կարող վերարտադրվել»,– ասել է Դանիելյանը։
Հայաստանում շարունակվում են զանգվածային խուզարկություններն ու ձերբակալությունները։ Գործարարներից ու հոգևորականներից հետո երեկ հերթը հասավ ՀՅԴ անդամներին ու նրանց ընտանիքների անդամներին։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` մեկ օրում ձերբակալվել է 7 անձ` ահաբեկչության նախապատրաստության հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։