Քննչականն ու ԱԱԾ–ն այս պահին խուզարկում են Գեղամ Մանուկյանի տունը. «Հրապարակ»

«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը հուլիսի 9–ին 2 ամսով կալանավորվեց, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու քարտուղար Արծվիկ Մինասյանի մասով էլ կան հարուցված քրեական գործեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ու ԱԱԾ–ի ծառայողներից կազմված դիմակավորված խումբը ներխուժել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի տուն: Այս մասին գրում է «Հրապարակը»։
Լրատվամիջոցի հաղորդմամբ` այս պահին Մանուկյանի տանը խուզարկություն է կատարվում:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը հուլիսի 9–ին 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Վարդաշեն» ՔԿՀ։ Նրան մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Խմբակցության անդամներից ևս երկուսի` ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի մասով էլ կան հարուցված քրեական վարույթներ։