Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ուկրաինական 14 անօդաչու է խոցել ՌԴ տարածքի վրա. ՊՆ

Սև ծովի վրա ութ անօդաչու են որսացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում ուկրաինական 14 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական ինքնաթիռատիպ 14 անօդաչու են որսացել և ոչնչացրել. ութը՝ Սև ծովի ջրատարածքի վրա, երկուսը՝ Բելգորոդի մարզի վրա, երկուսը՝ Ղրիմի Հանրապետության տարածքի վրա, մեկը՝ Պենզայի մարզի և մեկը՝ Կուրսկի մարզի տարածքի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։