Դիլիջիանում ճոպանուղի կկառուցվի զբոսաշրջային վայրերի բարեկարգման ծրագրի շրջանակներում

Համաշխարհային բանկի վարկով կբարեկարգվի զբոսաշրջային յոթ կլաստեր, այդ թվում՝ Արենին, Ջերմուկը, Գորիսը, Դիլիջանը և Գյումրին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Դիլիջանում ճոպանուղի կկառուցվի Համաշխարհային բանկի զբոսաշրջային կլաստերների բարեկարգման ծրագրի շրջանակում: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հայտարարեց՝ ծրագրի ծավալը կկազմի 120,5 մլն եվրո, որից 20% -ը կառավարության համաֆինանսավորումն է, մնացածը (96,4 մլն եվրո) կկազմի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի տրամադրած վարկը:
Այդ միջոցներով կբարեկարգվի 7 զբոսաշրջային կլաստեր (Արենին, Եղեգիսը և Ջերմուկը՝ Վայոց Ձորի մարզում, Գորիսը՝ Սյունիքի մարզում, Դվինը՝ Արարատի մարզում, Դիլիջանը՝ Տավուշի մարզում, Գյումրին՝ Շիրակի մարզում):
Յուրաքանչյուր կլաստերի բարեկարգումը կներառի տեղական առանձնահատկություններ. օրինակ, Ջերմուկում՝ բնության պահպանության միջոցառումներ, Դվինում՝ հուշարձանների վերականգնում, Գյումրիում՝ ավանդական արհեստների զարգացում և այլն: Զարգանալու են նաև ենթակառուցվածքները, այդ թվում՝ կառուցվելու է Դիլիջանի ճոպանուղին, ինչպես նաև իրականացվելու է զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների վերապատրաստում։
Ծրագիրը կշարունակվի մինչև 2030 թվականի ավարտը: