ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 110-ի։ Տեղեկությունը հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Նահանգապետ Գրեգ Էբբոտի խոսքով՝ միայն Քեր օկրուգում անհետ կորել է 161 մարդ, մյուս օկրուգներում հայտնի է ևս 12 կորածի մասին։
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը X սոցցանցում հայտնել է, որ Տեխասի Քեր օկրուգի մի քանի քաղաքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանկարծակի ջրհեղեղի պատճառով։ CNN-ի տվյալներով՝ տարածաշրջանում կես միլիոնից ավել մարդ ջրհեղեղի վտանգի տակ է։