ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ստամբուլի քաղաքապետարանի կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում Թուրքիայի իրավապահ մարմինները 10 մարդու են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է «Cumhuriyet» թերթը։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մարտի 23-ից գտնվում է Ստամբուլի Սիլիվրի արվարձանի բանտում։ Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։
Ահաբեկչության մասին երկրորդ գործի հետաքննության շրջանակում նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է։
Ապրիլի 7-ին պաշտոնից ազատված քաղաքապետ Իմամօղլուի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը։ Խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) անդամ Իմամօղլուն 2019 թվականից էր ղեկավարում քաղաքապետարանը, 2024 թվականին նա իշխող կուսակցության մրցակցի նկատմամբ գրեթե 12% առավելությամբ վերընտրվեց այդ պաշտոնում։ Ժողովրդահանրապետական կուսակցությունն ավելի վաղ ստորագրահավաք էր սկսել՝ ի աջակցություն արտահերթ ընտրություններ անցկացնելու և Իմամօղլուին կալանքից ազատ արձակելու։