Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Տոլստոյ բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի Տոլստոյ բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տոլստոյ բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը գիշերը խմբային հարված են հասցրել (այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներով) Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին։
Նախարարության տվյալներով՝ նախանշված բոլոր թիրախները խոցվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։