Պուտինը Բոգդանովին ազատել Է ՌԴ ԱԳ փոխնախարարի պաշտոնից

Հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Բոգդանովին ազատել է ՌԴ ԱԳՆ տեղակալի պաշտոնից և Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պարտականություններից: Համապատասխան նախագահական հրամանագրերը հրապարակվել են իրավական ակտերի պորտալում:
«Միխայիլ Լեոնիդովիչ Բոգդանովին ազատելՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Միխայիլ Լեոնիդովիչ Բոգդանովին ազատել Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցչի պարտականություններից», - ասվում է փաստաթղթերում։
Հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից: