ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Կրասնոյարուժսկի շրջանի Կոլոտիլովսկի խուտորում պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Կոլոտիլովսկի խուտորում հարդ հավաքելու ժամանակ պայթուցիկ սարք է տրաքել։ Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Ծանր վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը հստակեցրել է, որ 17-ամյա տղային և ևս մեկ տղամարդու տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ դեռահասի մոտ որովայնի բութ վնասվածք կա։ Ականապայթյունային վնասվածքով և ոտքի բեկորային վնասվածքով տղամարդուն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել, նա բուժումը կշարունակի ամբուլատոր հիմունքներով: Մարզպետի խոսքով՝ պայթյունից վնասվել է նաև մեկ միավոր գյուղատնտեսական տեխնիկա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: