ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն իրավիճակը գնահատելու համար կստեղծվի «Օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլ» տեղեկատվական ռեսուրսը։ Նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։
«Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն իրավիճակի գնահատման, Ռուսաստանի Դաշնության տարածքում միգրացիոն գործընթացների կարգավորմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման նպատակով ամբողջական, հավաստի և արդիական տեղեկատվություն ձևավորելու նպատակով»,-նշվում է փաստաթղթում:
Հուլիսի 8-ին ուժի մեջ է մտել ՌԴ նախագահի հրամանագիրը, որի համաձայն ՆԳՆ-ին հանձնարարվել է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ապահովել «Օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլ» պետական տեղեկատվական ռեսուրսի ստեղծումը, որը պետք է տեղեկություններ պարունակի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին, որոնք մուտք են գործում ՌԴ, մեկնում են ՌԴ-ից և բնակվում են ՌԴ-ում: