Հնդկաստանից մեկ մլն աշխատանքային միգրանտ կժամանի Ռուսաստան

Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարի խոսքով՝ աշխատանքային միգրանտների քվոտաների վերաբերյալ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը Հնդկաստանից թույլ կտա մուտք գործել մեկ միլիոն աշխատանքային միգրանտի։ Այս մասին հայտարարել է Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Անդրեյ Բեսեդինը։
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել։
ՌԴ–ում խստացվել են միգրանտների համար նախատեսված քննության պահանջները
Ավելի վաղ խոսելով Հնդկաստանից աշխատանքային միգրացիայի մասշտաբների մասին` ռուսական լրատվամիջոցները մինչև 35 հազար թիվ էին նշում։ Որպես աշխատանքի հիմնական սպառող–տարածաշրջաններ, նշվել են Մոսկվայի, Սարատովի, Ուլյանովսկի և Ռոստովի մարզերը, ինչպես նաև Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելու շուրջ։