ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Չինաստանի ընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կապված են Թեհրանի շահերից բխող՝ նավթի առևտրի հետ, հայտնել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թամմի Բրյուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ցանցը կեղծ արտասահմանյան ընկերություններ է օգտագործել՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությամբ դրամական միջոցներ փոխանցելու համար»,-հայտարարել է Բրյուսը:
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել ընդհանուր առմամբ 22 կազմակերպություն, որոնք ԱՄՆ-ն մասնակից է համարում նավթի՝ Թեհրանի շահերից բխող առևտրին: