Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ռուսաստանցի փորձագետների և քաղաքական գործիչների Հայաստան մուտքի արգելքի դեպքերին։
Զախարովան նշել է, որ Մոսկվան դա դիտարկում է որպես անբարյացակամ քայլ, որը հակասում է երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթին։