Սրբազան շարժման մասնակիցների փաստաբանները հանդես են եկել մամուլի ասուլիսով` հանրությանը ներկայացնելով քրեական գործի ներկա ընթացքը։
Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Քննչական կոմիտեից պահանջել է հրապարակել գործի հիմքում դրված աղմկահարույց ձայնագրությունների ամբողջական տարբերակը` ասեով. «այն, ինչ ներկայացվել է հանրությանը, կոնտեքստից կտրված նախադասություններ են, տարբեր օրերից հավաքված նախադասություններ, որոնք էականորեն աղճատում են բովանդակությունը»։
«Եթե մնացածը կենցաղային խոսակցություններ են, ապա որևէ անհրաժեշտություն չկա դրանք թաքուն պահելու»,– նախաքննական մարմնի մեկնաբանությանն այսպես է արձագանքել սրբազանի փաստաբանը։