ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի կասկածում, որ դատարանը կկատարի իշխանությունների հրամանը և կբվարարի ընդդիմադիր պատգամավորին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը։
Այս համատեքստում Վարդանյանն անդրադարձել է նաև երեկ ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին` րձանագրելով, որ այն տեղի է ունեցել հանրապետության գլխավոր դատախազի աչքի առաջ։ Բայց քանի որ հրահանգ չի եղել միջոցներ ձեռնարկելու, ոչ լսել է, ոչ տեսել կատարվածը։