Ավան- Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ (դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ)։
Մինչ դռնփակ նիստի մեկնարկը փաստաբան Սմբատ Մինասյանը լրագրողներին ասել է, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնի, որպեսզի պատգամավորի նկատմամբ խափանման միջոց ընտրվի չհեռանալու ստորագրությունը։
Նրա դիտարկմամբ` որևէ բան չի վկայում, թե Արթուր Սարգսյանը փախուստի փորձ է կատարելու, կամ նախաքննության ընթացքում ինչ–որ անձանց վրա ազդեցություն է գործադրելու։
«Ընդհակառակը` նրա գործողությունները վկայում են, որ նա չի խուսափում քննությունից»,– ասել է փաստաբանը։